This is the Trace Id: f94588b9622e22044f7a929b2830f028
Անցնել դեպի հիմնական բովանդակություն Azure Copilot Windows Surface XBOX Outlook Accessories Microsoft AI Microsoft Security Azure Dynamics 365 Microsoft 365 for business Microsoft Power Platform Windows 365 Developer Center Documentation Microsoft Learn Microsoft Tech Community Microsoft Marketplace Visual Studio Software companies View Sitemap

Microsoft Office Language Interface Pack 2010 – Հայերեն

Microsoft Office Language Interface Pack 2010 – Հայերենն ապահովում է Հայերենի օգտագործողի միջերես Microsoft Office 2010 բազմաթիվ ծրագրերի համար.

Ուշադրություն։ Ընտրելով ստորև նշված լեզուն՝ էջի բովանդակությունն ամբողջովին կփոխվի այդ լեզվով։

  • Տարբերակ․

    1

    Հրապարակման ամսաթիվ․

    16.02.2024

    Նիշքի անունը՝

    languageinterfacepack-x86-hy-am.exe

    languageinterfacepack-x64-hy-am.exe

    O14LipHelp-hy-am.chm

    Նիշքի չափը՝

    13.5 MB

    15.1 MB

    209.8 KB

    Microsoft Office Language Interface Pack 2010 – Հայերենն ապահովում է Հայերենի օգտագործողի միջերեսը հետեւյալ ծրագրերի համար.
    • Microsoft Office Excel 2010

    • Microsoft Office OneNote 2010

    • Microsoft Office Outlook 2010

    • Microsoft Office PowerPoint 2010

    • Microsoft Office Word 2010
  • Աջակցվող գործավար համակարգեր

    Windows 7, Windows Vista, Windows XP Service Pack 2

    • Անհրաժեշտ ծրագրաշար: Excel, OneNote, Outlook, PowerPoint կամ Word գործադիրներ ներառող Microsoft Office 2010-ի ցանկացած ծրագիր։
    • Սկավառակում անհրաժեշտ տարածք. Ի հավելումն կոշտ սկավառակում տեղադրված Office 2010 ծրագրերի համար նախատեսված տարածքի` եւս 20 մեգաբայթ ազատ տարածք է պահանջվում:
  • Ներբեռնվածը տեղադրելու համար.
    1. Ներբեռնեք LanguageInterfacePack.exe նիշքը, կտտացնելով Ներբեռնել կոճակը, եւ պահեք նիշքը կոշտ սկավառակում:
    2. Երկկտտացրեք LanguageInterfacePack.exe ծրագրային նիշքը` Տեղակայում ծրագիրը մեկնարկելու համար:
    3. Հետեւեք հրահանգներին` տեղադրումն ավարտելու համար:
    4. Microsoft Office 2010 Language Interface Pack «կարդա ինձ» նիշքը կարելի է գտնել հետեւյալ պանակում` C:\Program Files\Common Files\microsoft shared\OFFICE14\LCID\LIPread.htm
    5. Անհնար է փոխել Office 2010 Language Interface Pack`Office 2007-ի կամ այլ հին տարբերակների: Office 2007-ը Office 2010-ի եւ Office 2010 Language Interface Pack-ի նորացնելու համար կատարեք հետեւյալ քայլերը.
      • Ապատեղադրեք Office 2007 Language Interface Pack-ը
      • Աշխատեցրեք Office 2010 տեղակայումը եւ նշեք նորացման ընտրանքը:
      • Տեղադրեք Office 2010, այնուհետեւ` Office 2010 Language Interface Pack


      • Office-ի այս արտադրանքը գործունացնելու համար.
      • Եթե խնդիրներ են առաջացել «Microsoft Office Գործունացման օգնական» երկխոսության տուփում Տեղադրման կոդ բաժինը բացելիս, կամ կոդը ճշտորեն չի ցուցադրվում Microsoft® Office Language Interface Pack 2010-ը օգտագործելիս, ապա անջատեք օգնականը եւ անցեք Անգլերեն տարբերակի` Microsoft Office-ը տեղադրելու համար:


    Օգտագործման հրահանգներ.

    Microsoft Office Language Interface Pack 2010– Հայերենն Օգտագործողի միջերեսին անցնելու համար կատարեք հետեւյալ քայլերը.

    1. Թողարկեք Microsoft Office 2010 Լեզվական նախըտրությունները   Start\All Programs\Microsoft Office\Microsoft Office Գործիքներ ցանկից:
    2. ​ Ցուցադրման եւ Օգնության լեզուներըդաշտում, Ցուցադրման լեզուն տողի տակ ընտրեք անհրաժեշտ լեզուն եւ կտտացրեք Կայել որպես ենթադրյալ կոճակը:
    3. ​ Խմբագրման լեզուներդաշտում ընտրեք անհրաժեշտ լեզուն եւ կտտացրեք Կայել որպես ենթադրյալ կոճակը:
    4. Կտտացրեք Լավ կոճակը:

    Ընտրված լեզվական կարգավորումները կգործադրվեն Office ծրագրերի հաջորդ մեկնարկի ժամանակ:
    Նշում. Օգնության բաժնի նյութերը չեն ցուցադրվում Microsoft Office Language Interface Pack 2010– Հայերեն տարբերակում: Օգնության բաժինը ցուցադրվում է սկզբնական տեղադրման լեզվով:
    Կարգավորեք Օգնության բաժինը` նյութերը համակարգի հիմնական լեզվով ընթերցելու համար:

    Ներբեռնումը հեռացնելու համար.
      Windows XP Home կամ Professional տարբերակը օգտագործելու դեպքում հետեւեք այս քայլերին.
    1. Նախ դուրս եկեք բոլոր ծրագրերից:
    2. Երկկտտացրեք Հավելել կամ հեռացնել ծրագրերը պատկերակը` Windows Հսկիչ վահանակում:
    3. Կտտացրեք Microsoft Office Language Interface Pack 2010   Ընթացիկ տեղադրված ծրագրեր տուփում, ապա` Հեռացնել կոճակը:
    4. Հետեւեք հրահանգներին:

      Windows Vista կամ Windows 7 օգտագործելու դեպքում հետեւեք այս քայլերին.
    1. Նախ դուրս եկեք բոլոր ծրագրերից:
    2. Երկկտտացրեք Ծրագրեր եւ յուրահատկություններ պատկերակը` Windows Հսկիչ վահանակում::
    3.   Ապատեղադրել կամ Ընտրել ծրագիրը ընտրանքում կտտացրեք Microsoft Office Language Interface Pack 2010– Հայերեն   Ընթացիկ տեղադրված ծրագրեր տուփում նշեք Ապատեղադրել ընտրանքը:
    4. Ապա հետեւեք հրահանգներին:



    Եթե դուք չեք կարողանում դիտել CHM նիշքի բովանդակությունը այն ներբեռնելուց հետո, ապա կատարեք հետևյալ քայլերը, որոնք ձեզ հնարավորություն կտան դիտել բովանդակությունը.
    1. Բացեք պանակը, որում ներբեռնել եք CHM նիշքը:
    2. Աջ կտտացրեք CHM նիշքը և հայտնվող ցանկից ընտրեք Հատկությունները:
    3. Ընդհանուր ներդիրում կտտացրեք Արգելաբացել կոճակը, ապա կտտացրեք Լավ կոճակը:
    4. Երկկտացրեք CHM նիշքը, որից հետո հնարավորություն կունենաք դիտել նրա բովանդակությունը: