This is the Trace Id: 60342467ba2e9a58733ee73bc18a647a
Անցնել դեպի հիմնական բովանդակություն Azure Copilot Windows Surface XBOX Outlook Accessories Microsoft AI Microsoft Security Azure Dynamics 365 Microsoft 365 for business Microsoft Power Platform Windows 365 Developer Center Documentation Microsoft Learn Microsoft Tech Community Microsoft Marketplace Visual Studio Software companies View Sitemap

Microsoft® Office Language Interface Pack 2013 – Հայերեն

Microsoft Office Language Interface Pack 2013 - Հայերեն-ը տրամադրում է թարգմանված Օգտագործողի միջերես Microsoft Office 2013-ի բազմաթիվ գործադիրների համար:

Ուշադրություն։ Ընտրելով ստորև նշված լեզուն՝ էջի բովանդակությունն ամբողջովին կփոխվի այդ լեզվով։

  • Տարբերակ․

    2013

    Հրապարակման ամսաթիվ․

    10.10.2023

    Նիշքի անունը՝

    languageinterfacepack-x86-hy-am.exe

    languageinterfacepack-x64-hy-am.exe

    Նիշքի չափը՝

    12.9 MB

    13.0 MB

      Microsoft Office Language Interface Pack 2013 - Հայերեն-ը տրամադրում է թարգմանված Օգտագործողի միջերես Microsoft Office 2013-ի հետևյալ գործադիրների համար.

    • Microsoft Excel® 2013

    • Microsoft OneNote® 2013

    • Microsoft Outlook® 2013

    • Microsoft PowerPoint® 2013

    • Microsoft Word® 2013


    • Օգտագործելով Microsoft Office Language Interface Pack 2013 - Հայերեն-ը, օգտագործողները կարող են աշխատել Office գործադիրների աջակցված բնօրինակ տեղադրման լեզվի տարբերակներում և տեսնել այդ գործադիրների հրամաններն ու ընտրանքները Հայերեն-ով:

      Microsoft Office Language Interface Pack 2013-ի տեղադրման ժամանակ այն նիշքերը, որոնք թույլ են տալիս օգտագործողներին փոխել օգտագործման միջերեսի լեզուն, պատճենվում են նպատակակետային կոշտ սկավառակի վրա: Տեղադրումից հետո Microsoft Office Language Interface Pack 2013 - Հայերեն-ի հնարավորություններն ու համապատասխան ընտրանքները մատչելի կլինեն Office 2013-ի գործադիրներում և Microsoft Office 2013 լեզվի կարգավորումներ գործադրում:
  • Աջակցվող գործավար համակարգեր

    Windows 7, Windows 8

      Microsoft Windows 7 - 32 կամ 64 բիթանոց ԳՀ
      Microsoft Windows 8 - 32 կամ 64 բիթանոց ԳՀ
      Նշում. Համոզվեք, որ տեղադրել եք վերջին Սպասարկման փաթեթները Գործավար համակարգի համար` ձեր լեզվի համար լավագույն աջակցությունը ապահովելու համար:

    Ծրագրաշար Ցանկացած Office 2013 հավաքածու կամ առանձին տարբերակ, որը պարունակում է Microsoft Excel, Microsoft OneNote, Microsoft Outlook, Microsoft PowerPoint կամ Microsoft Word կաջակցի Microsoft Office Language Interface Pack 2013 - Հայերեն-ը: Նշում. Համոզվեք, որ տեղադրել եք Microsoft Office սպասարկման փաթեթների վերջին տարբերակները Microsoft Office ծրագրերի համար: Այն կապահովի օգտագործողի ավելի լավ հմտություններ:

    Համակարգիչ և պրոցեսոր 1 ԳՀց պրոցեսոր SSE2 կամ ավելի բարձր աջակցումով; 2 ԳԲ կամ ավելի բարձր RAM

    Սկավառակի տարածքը Բացի տեղադրված Office 2013-ի գործադիրների կողմից զբաղեցրած կոշտ սկավառակի օգտագործած տարածքից,
  • 3 ԳԲ կոշտ սկավառակի ազատ տարածք:

  • Համակարգի մնացած բոլոր պահանջները համընկնում են Office 2013-ի գործադիրների պահանջների հետ, որոնք գործածվում են Microsoft Office Language Interface Pack 2013 - Հայերեն-ի հետ:


  • Windows Language Interface Pack Խորհուրդ ենք տալիս տեղադրել Windows 7 կամ Windows 8 Language Interface Packs-ի վերջին տարբերակները` գործավար համակարգի և ծրագրաշարի գործադիրների համար լեզվի լավագույն աջակցություն ունենալու համար:

    Մոնիտորի տարլուծում և DPI կարգավորումներ Շատ տառատեսակներ ստեղծված են լավագույնը 1366 x 768 տարլուծմամբ կարդալու համար: Եթե ձեր լեզվի տառատեսակը կարդալու հետ կապված խնդիրներ ունեք, արդիացրեք ցուցադրիչի կարգավորումները այս կամ, անհրաժեշտության դեպքում, ավելի բարձր տարլուծմամբ: Նշում. խորհուրդ ենք տալիս կիրառել Office 2013 գործադիրները Windows-ի սկզբնադիր DPI կարգավորումներով - 96 DPI: 120 DPI կարգավորումների կիրառումը կարող է վատթարացնել Office-ի օգտագործողի հմտությունները որոշ Office գործադիրներում` մեծացնելով Office-ի երկխոսության չափերը:

    Տարածքային և լեզվի ընտրանքներ Բացի դրանից, խորհուրդ ենք տալիս բոլոր Տարածքային և լեզվի ընտրանքները համապատասխանեցվեն Հսկիչ վահանակում Microsoft Office Language Interface Pack 2013 - Հայերեն լեզվին:

  • Այս ներբեռնումը տեղադրելու համար.
    1. Ներբեռնեք LanguageInterfacePack.exe նիշքը` կտտացնելով Ներբեռնել կոճակը (վերևում) և պահելով նիշքը կոշտ սկավառակին:
    2. Կրկնակի կտտացրեք LanguageInterfacePack.exe ծրագրի նիշքը կոշտ սկավառակի վրա, որպեսզի մեկնարկեք Տեղակայման ծրագիրը:
    3. Տեղադրումն ավարտելու համար հետևեք էկրանի հրահանգներին:
    4. Տեղադրումից հետո կգտնեք Microsoft Office 2013 Language Interface Pack-ի "կարդա ինձ" նիշքը հետևյալ տեղադրությունում` C:\Program Files\Common Files\microsoft shared\OFFICE15\1067\LIPread.htm:
    5. Office 2010-ի Office 2010 Language Interface Pack-ի կամ ավելի վաղ տարբերակի հետ միասին նորոգումը Office 2013-ի` Office 2013 Language Interface Pack-ի հետ միասին չի աջակցվում: Եթե ուզում եք նորոգել Office 2010-ի հիմնական տեղադրումը Office 2013-ի` Office 2013 Language Interface Pack-ի հետ միասին, դուք պետք է.
      • Ապատեղադրեք Office 2010 Language Interface Pack-ը:
      • Աշխատեցնեք Office 2013-ի տեղակայումը և ընտրեք նորոգման ընտրանքը:
      • Office 2013-ի տեղակայման ավարտից հետո տեղադրեք և կազմաձևեք Office 2013 Language Interface Pack-ը:



    Office ծրագրի ակտիվացումը.
    Եթե խնդիրներ ունեք "Microsoft Office ակտիվացման մոգ"-ում ամբողջական Տեղադրման կոդը կարդալու հետ կամ ամբողջական տեղադրման կոդը ճիշտ չի ցուցադրում Microsoft Office Language Interface Pack 2013-ը գործածելիս, չեղարկեք մոգը և փոխարկեք հիմնական լեզվի ծրագրին, որպեսզի ակտիվացնեք Microsoft Office ծրագիրը:

    Օգտագործման հրահանգներ.
    Օգտագործողի միջերեսը Microsoft Office Language Interface Pack 2013 – Հայերեն լեզվի փոխարկելու համար, հետևեք հետևյալ քայլերին.

    1. Թողարկեք Microsoft Office 2013-ի լեզվի նախասիրությունները հետևյալ Մեկնարկ\Բոլոր ծրագրերը\Microsoft Office\Microsoft Office գործիքներ ցանկից:
    2. "Ցուցադրման լեզու"-ցանկում` "Ընտրել ցուցադրման և օգնության լեզուներ"-ի տակ ընտրեք անհրաժեշտ լեզուն և կտտացրեք Կայել որպես սկզբնադիր կոճակը:
    3. "Ընտրել խմբագրման լեզուները"-ի տակ ընտրեք անհրաժեշտ լեզուն և կտտացրեք Կայել որպես սկզբնադիր կոճակը:
    4. Կտտացրեք Լավ կոճակը:


    Ընտրած լեզվի կարգավորումները կսկսեն գործել, երբ հաջորդ անգամ մեկնարկեք Office գործադիրները:
    Նշում. Օգնությունը հնարավոր չէ փոխարկել Microsoft Office Language Interface Pack 2013 – Հայերեն-ի: Օգնությունը միշտ կմնա բնօրինակ տեղադրման լեզվով:
    Ցուցադրման օգնությունը վար իջնող ցանկում միշտ կայեք հիմնական լեզվով:

    Ներբեռնումը հեռացնելու համար`
  • դադարեցրեք Microsoft Office-ի բոլոր ծրագրերի աշխատանքը:
  • Կրկնակի կտտացրեք Ծրագրեր և յուրահատկություններ պատկերակը Windows-ի Հսկիչ վահանակում:
  • "Ապատեղադրել կամ փոխել ծրագիրը" ընտրանքում կտտացրեք Microsoft Office Language Interface Pack 2013 – Հայերեն "Ընթացիկ տեղադրված ծրագրեր" վանդակում, ապա ընտրեք Ապատեղադրել ընտրանքը:
  • Հետևեք էկրանի հրահանգներին:

  • Հայերեն (Հայաստան)
    Ձեր Գաղտնիության ընտրությունների անջատման պատկերակը Ձեր Գաղտնիության դրույթի ընտրություն
    Սպառողների առողջության գաղտնիություն Contact Microsoft Privacy & Cookies Manage cookies Terms of Use Trademarks About our ads